Մատչելիության հղումներ

Փլուզման հետևանքով Երևանի մետրոն աշխատում է միակողմանի՝ արտակարգ ռեժիմով


Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում այսօր կեսօրն անց տեղի է ունեցել «Երևանի ալրաղաց»-ի բունկերի պատի փլուզում։

Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոպոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը, ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Փլուզման հետևանքով տուժածներ չկան։ Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG