Մատչելիության հղումներ

Հարավային Կովկաս և Թուրքիա է ժամանում ԱՄՆ առևտրի նախարարի օգնականը


Վաշինգտոնում ԱՄՆ Առևտրի նախարարության շենքի շքամուտքը, արխիվ
Վաշինգտոնում ԱՄՆ Առևտրի նախարարության շենքի շքամուտքը, արխիվ

Այսօր Հարավային Կովկաս է ժամանում ԱՄՆ Առևտրի նախարարի` միջազգային շուկաների գծով օգնական Արուն Վենկատարամանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան մինչև ապրիլի 7֊ը կլինի Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում:

«Այցի նպատակն է ամրապնդել և առաջ տանել ԱՄՆ առևտրատնտեսական կապերն այդ երկրների հետ, հատկապես` էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության և թվային տնտեսության ոլորտներում», ֊ հայտարարել է ԱՄՆ Առևտրի նախարարությունը:

Վենկատարամանը հանդիպումներ կունենա պաշտոնյաների, ինչպես նաև ամերիկյան ու տեղական ընկերությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG