Մատչելիության հղումներ

Հակապատերազմական նկարի հեղինակ ռուս աշակերտուհու հորը բերման են ենթարկել Մինսկում


Ալեքսեյ Մոսկալյովը դատարանում, արխիվ
Ալեքսեյ Մոսկալյովը դատարանում, արխիվ

Մինսկում բերման են ենթարկել Ալեքսեյ Մոսկալյովին՝ հակապատերազմական նկարի հեղինակ աշակերտուհու հորը։ Ռուսաստանում նրան երկու տարվա ազատազրկման են դատապարտել ռուսական բանակը բազմիցս «վարկաբեկելու» մեղադրանքով։

Անցյալ տարվա ապրիլին Մոսկալյովի դուստրը՝ Մաշան, դպրոցում արվեստի դասին նկարել էր Ուկրաինայի դրոշի մոտ կանգնած և երեխային Ռուսաստանից թռչող հրթիռներից պաշտպանող կնոջ։ Դպրոցի տնօրենը ոստիկանություն էր կանչել, հաջորդ օրը աղջկան դասից դուրս էին բերել և հոր հետ տարել բաժին։

Հայրը տնային կալանքի տակ էր հայտնվել: Մարտի 28-ին Ալեքսեյ Մոսկալյովը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, դատարանը նաև որոշել է, որ նրա դուստրը տեղափոխվելու է սոցիալական ծառայությունների խնամքի տակ։ Դատավճռի հրապարակման ժամանակ Մոսկալյովը ներկա չէր դատարանի դահլիճում, քանի որ մարտի լույս 28-ի գիշերը փախուստի էր դիմել տնային կալանքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG