Մատչելիության հղումներ

«Ակկույու» ԱԷԿ-ի առաջին ռեակտորը կգործարկվի ապրիլի 27-ին. Էրդողան


Թուրքիա - «Ակկույու» աոմակայանի շինհրապարակը տարիներ առաջ, արխիվ
Թուրքիա - «Ակկույու» աոմակայանի շինհրապարակը տարիներ առաջ, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ «Ակկույու» ատոմակայանի առաջին ռեակտորը կգործարկվի ապրիլի 27-ին։

Ատոմակայանը Թուրքիայում կառուցում է Ռուսաստանը։ Այն ունենալու է չորս ռեակտոր, շինհրապարակն աշխարհում խոշորագույններից է։

«Ակկույու» ատոմակայանն ապահովելու է Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների 10 տոկոսը։ Ներդրումների ծավալները գնահատվում են 20 միլիարդ դոլար։

2010-ին Անկարան և Մոսկվան կնքելով այս պայմանագիրը հայտարարել էին, որ 2023-ին ատոմակայանի գործարկումը խորհրդանշական կլինի, քանի որ նշվելու է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։

XS
SM
MD
LG