Մատչելիության հղումներ

Մոսկվայում այսօր կհանդիպեն Լավրովը և Աբդոլլահիանը, կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում


Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպում Մոսկվայում, արխիվ
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպում Մոսկվայում, արխիվ

Այսօր կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Վերջինս աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։

Ի թիվս այլ հարցերի կքննարկվի իրավիճակը Հարավային Կովկասում։

Ինչպես հաղորդվում է, չի բացառվում, որ ռուս-իրանական բանակցությունները որոշակի հստակություն մտցնեն «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման ժամկետների հարցում, ինչը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիաի մասնակցությունը:

Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն աշխատում է համապատասխան հանդիպման կազմակերպման ուղղությամբ, և «Թբիլիսիի համար դուռը բաց է մնում»։

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ՏԱՍՍ-ին ասել է, որ Թեհրանը «միշտ աջակցում է նման մեխանիզմին»։

XS
SM
MD
LG