Մատչելիության հղումներ

Թուրքական բանակը հրետակոծել է Սիրիայի հյուսիսը


Թուրքական զինված ուժերը հարվածներ են հասցնում Սիրիայի հյուսիսային շրջաններին, 28-ը փետրվարի, 2020թ․
Թուրքական զինված ուժերը հարվածներ են հասցնում Սիրիայի հյուսիսային շրջաններին, 28-ը փետրվարի, 2020թ․

Թուրքիայի Զինված ուժերն այսօր հրանոթներից ու ականանետերից գնդակոծել են Սիրիայի հյուսիսային շրջանները, հաղորդում է քրդական «Ֆիրաթ» գործակալությունը՝ նշելով, որ հարվածներն իրականացվել են թուրքական օկուպացիայի տակ գտնվող սահմանամերձ գոտուց։

Քրդական աղբյուրների փոխանցմամբ, այսօր իրականացված հարվածների հետևանքով մի շարք քաղաքացիական շինություններ են տուժել։

Սիրիայի քրդական ուժերը պնդում են, որ չնայած փետրվարի 6-ից հետո հայտարարված միակողմանի հրադադարին, թուրքական ուժերը շարունակում են հրետակոծել Սիրիայի քրդաբնակ շրջանները։

«Միայն մարտ ամսին թուրքական բանակը 25 անգամ հրետակոծել է Սիրիայի հյուսիսային շրջանները», - պնդում են քրդական ուժերը։

XS
SM
MD
LG