Մատչելիության հղումներ

Եռօրյա օպերատիվ հավաքներ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ


Մեկնարկել են Հայաստանի ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները, հայտնում է Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և այդ համատեքստում ԶՈՒ առջև դրված խնդիրներին՝ կարևորելով զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը, առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև անդրադարձել ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումներին։

Ընդդիմադիրները բազմիցս են քննադատել առաջնագծի կահավորումը՝ նշելով, որ Ադրբեջանը 2022-ի սեպտեմբերին երկու-երեք օրում հսկայական տարածքներ գրավեց։

XS
SM
MD
LG