Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Սաաթլի շրջանի բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով ջուր


Ադրբեջան - Սաաթլիի բնակիչների մարտի 13-ի բողոքի ակցիան
Ադրբեջան - Սաաթլիի բնակիչների մարտի 13-ի բողոքի ակցիան

Ադրբեջանի Սաաթլի շրջանի մի շարք գյուղերի բնակիչներ կրկին փողոց են դուրս եկել ոռոգման և խմելու ջրի պահանջով։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ, Չոլփու գյուղի բնակիչները միջշրջանային ճանապարհ են փակել՝ իշխանություններից պահանջելով լուծել սակավաջրության երկարամյա խնդիրը։

«Մեզ հասանելիք ջուրը պաշտոնյաներին են տալիս», - ցուցարարներից մեկի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։

Անցած շաբաթներին Սաաթլի շրջանի բնակիչների՝ նույն պահանջով բողոքի ակցիան ոստիկանությունը ցրել է բիրտ ուժի կիրառմամբ, մի խումբ ցուցարարներ հոսպիտալացվել են ուժայինների գործողությունների հետևանքով, ևս երեք մարդ ձերբակալվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG