Մատչելիության հղումներ

Նախնական արդյունքներով՝ Անի և Սիսիան համայնքների ընտրություններում հաղթում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը


Ընտրություններ Հայաստանում, արխիվ
Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են երեկ Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում անցկացված ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանի փոխանցմամբ՝ 61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետևյալն է․

Անի համայնքի ընտրություններում հաղթում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստացած 5 հազար 180 քվեով, երկրորդը «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքն է՝ 3 հազար 134 քվե, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 795, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 744 քվե:

Սիսիան համայնքի ընտրություններում ևս առաջատարը իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն է՝ 7 հազար 325 քվե, երկրորդ տեղում է Հանրապետական կուսակցությունը՝ 2 հազար 553 քվե, երրորդը՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 1443 քվե:

Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63 տոկոսը կամ 22 հազար 880 քաղաքացիներից 11 հազար 356-ը։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01 տոկոսը կամ 15 հազար 918 անձանցից 9 հազար 870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71 տոկոսը կամ 21 հազար 226 անձ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերը Ֆեյսբուքում գրել է. - «Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը և Կա՜ Ապագա»։

XS
SM
MD
LG