Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ն հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել Մարտունու շրջանում


Ռուս խաղաղապահ առաքելությունը Արցախի Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում։ Այս մասին ասված է խաղաղապահ զորախմբի այսօրվա տեղեկատվական տեղեկագրում։

Նշվում է, որ զոհեր չկան, և որ ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են դեպքը։

Ադրբեջանական մարտական դիրքերից այսօր կրակել են Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ, հաղորդել են ոստիկանությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG