Մատչելիության հղումներ

Թեհրանը Փարիզին կոչ է անում լսել ցուցարարների ձայնը


Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանի, արխիվ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանի, արխիվ

Ֆրանսիայում շարունակվող բազմահազարանոց ցույցերի ֆոնին՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին այդ երկրի կառավարությանը կոչ է արել երկխոսություն սկսել ցուցարարների հետ:

«Ֆրանսիայի կառավարությունը պետք է երկխոսի սեփական ժողովրդի հետ և լսի նրա ձայնը», - Թվիթերում գրել է Քանանին:

Իրանցի պաշտոնյան նաև գրել է․ - «Մենք չենք աջակցում ավերածություններին և քաոսին, բայց ասում ենք, որ այլ երկրներում անկարգություններ ստեղծելու փոխարեն լսեք սեփական ժողովրդի ձայնը և ձեռնպահ մնացեք նրա դեմ բռնությունից»։

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բազմահազարանոց բողոքի ակցիաները շարունակվում են։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ երեկ միայն Փարիզում ակցիաներին մասնակցել է 119 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG