Մատչելիության հղումներ

Ռժիշչևում զոհերի թիվը հասել է 9-ի


Փրկարարական աշխատանքներ Ռժիշչևում, 23-ը մարտի, 2023թ․
Փրկարարական աշխատանքներ Ռժիշչևում, 23-ը մարտի, 2023թ․

Կիևի մարզի Ռժիշչև քաղաքում զոհերի թիվը հասել է 9-ի։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ չորեքշաբթի գիշերը Կիևի շրջանը և երկրի այլ շրջանները ենթարկվել են կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։

«Հարձակման զոհերի ընդհանուր թիվը 9 է, Ռժիշչևում որոնողափրկարարական գործողությունն ավարտվել է»,- «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Կիևի վարչության ներկայացուցիչ Վիկտորյա Ռուբանը։

Փրկարարական աշխատանքներն ավարտվել են մարտի 23-ին՝ ժամը 00:52-ին, նշել են ծառայությունից։

XS
SM
MD
LG