Մատչելիության հղումներ

Երասխի հատվածի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ


Այսօր Երասխի հատվածի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից մահացել է զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

«Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը», - ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG