Մատչելիության հղումներ

Լիբանանի մայրաքաղաքում բողոքի զանգվածային ցույցեր և ընդհարումներ


Լիբանան - Ցույցեր և ընդհարումներ Բեյրութում, 22-ը մարտի, 2023թ.
Լիբանան - Ցույցեր և ընդհարումներ Բեյրութում, 22-ը մարտի, 2023թ.

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում այսօր տեղի են ունենում ցույցեր և ընդհարումներ, որոնց մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ: Նրանք բողոք են հայտնում երկրում սոցիալական կացության կտրուկ վատթարացման դեմ:

Ցուցարարները Ռիադ աս-Սոլհի հրապարակում փորձել են ներխուժել կառավարության պալատ, սակայն ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ ու ետ են մղել ամբոխի գրոհը: Կան տուժածներ և ձերբակալվածներ:

Ցույցի կազմակերպիչների թվում են արհմիությունները, որոնք բնակիչներին կոչ են արել հավաքվել մայրաքաղաքի կենտրոնում և պահանջել իշխանություններից անհապաղ միջամտությամբ բարելավել վիճակը:

Երեկ փոխանակման կետերում 1 ամերիկյան դոլարը վաճառվել է 100-ից 120 հազար լիբանանյան ֆունտով:

Վերջին տարիներին Լիբանանում խիստ անկայուն քաղաքական կացություն է, իսկ 2019 թվականից սկսվել է սոցիալ-տնտեսական աննախադեպ ճգնաժամ, որի ընթացքում ամերիիկյան դոլարը լիբանանյան ֆունտի նկատմամբ 80 անգամ է թանկացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG