Մատչելիության հղումներ

Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը կրկին արգելափակվել է


Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը: «Արցախգազ»-ի այս հաղորդագրությունը հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը:

Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման 101-րդ օրն է:

Անցած տարվա դեկտեմբերի 12-ից որպես էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակ են պահում Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Զուգահեռաբար, ադրբեջանական կողմի վերահսկած տարածքում պարբերաբար արգելափակվում է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը: Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարի 22-ին պարտավորեցրեց Ադրբեջանին բացել միջանցքը, սակայն այդ որոշումից մեկ ամիս անց էլ Բաքուն շարունակում է անտեսել այն։

XS
SM
MD
LG