Մատչելիության հղումներ

«Պուտինի աշխատակազմում ապրիլի 1-ից iPhone-ների օգտագործումն արգելված է լինելու»․ «Կոմերսանտ»


Ռուսաստանի նախագահի աշխատակազմը հրահանգել է իր աշխատակիցներին հրաժարվել iPhone-ների օգտագործումից, այսօր հաղորդել է «Կոմերսանտ» պարբերականը՝ մեջբերելով Կրեմլում աշխատող իր լավատեղյակ աղբյուրները։

«Մեզ հրահանգել են iPhone-ները դեն նետել կամ էլ նվիրել երեխաներին», - նշել է թերթի զրուցակիցներից մեկը՝ ընդգծելով, որ ամերիկյան արտադրության սմարտֆոններից հրաժարվելու վերջնաժամկետ որպես սահմանված է ապրիլի 1-ը։

«Կոմերսանտի» տեղեկություններով՝ այս որոշումը քաղաքական չէ։ Դրա դրդապատճառները «զուտ անվտանգային են», պնդում է թերթը։

XS
SM
MD
LG