Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը «մեծ ակնկալիքներ» ունի Չինաստանի նախագահի հետ բանակցություններից


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների մասին, որը հրապարակվել է չինական թերթերից մեկում:

Պուտինը հոդվածում նշել է, որ «մեծ ակնկալիքներ» ունի Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ առաջիկա բանակցություններից։

Ռուսաստանի նախագահը չի կասկածում, որ դրանք «հզոր նոր ազդակ կհաղորդեն երկկողմ համագործակցության ողջ շրջանակին»։

Նա ասել է, թե Մոսկվան բաց է «ուկրաինական ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար»։

Այսօր տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի ոչ պաշտոնական հանդիպումը։ Վաղը բանակցությունները կանցկացվեն նեղ և ընդլայնված կազմով։

XS
SM
MD
LG