Մատչելիության հղումներ

Պուտինի և Ալիևի միջև հեռախոսազրույց է կայացել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը «քննարկել են գործնական միջոցները՝ ուղղված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտնի եռակողմ հայտարարություններին համապատասխան Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը»:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման հարցերի շուրջ, ասված է հաղորդագրությունում:

Ավելի ուշ նույն հաղորդագրությունը տարածել է ադրբեջանական կողմը:

XS
SM
MD
LG