Մատչելիության հղումներ

Միլլի Մեջլիսի հանձնաժողովը դատապարտում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը


Ադրբեջանի Միլլի Մեջլիսի՝ խորհրդարանի շենքը, արխիվ, Բաքու:
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի՝ խորհրդարանի շենքը, արխիվ, Բաքու:

Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հարցերով հանձնաժողովը խստորեն դատապարտել է Եվրախորհրդարանի մարտի 15-ի ընդունած բանաձևը Եվրոպական միություն-Ադրբեջան հարաբերությունների մասին:

«Եվրախորհրդարանի բանաձևում ոչ միայն կրկնվում են թյուրիմացության մեջ գցող մեկնաբանություններն Ադրբեջանում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և կառավարման մասին, այլև միտումնավոր փորձ է արվում վարկաբեկել խաղաղություն հաստատելու Ադրբեջանի ջանքերը և քաջալերվում են Հայաստանում ռևանշիստական ուժերը»,- ասվում է Միլլի Մեջլիսի հանձնաժողովի հայտարարությունում:

Ադրբեջանցի օրենսդիրները պնդում են, թե Եվրախորհրդարանի բանաձևում տեղ են գտել սուտ տեղեկություններ և վիրավորական հռետորաբանություն:

Դրանք, ըստ Միլլի Մեջլիսի հանձնաժողովի, «վնաս են հացնում Եվրախորհրդարանի վարկին և գործիք են դառնում այն ուժերի ձեռքում, որոնք Հարավային Կովկասում քաոս և պատերազմ հրահրելու միջոցոով, փորձում են իրականացնել իրենց կեղտոտ նպատակները»:

Հանձնաժողովը նաև պնդում է, թե մարտի 15-ի բանաձևով Եվրախորհրդարանը կասկածի տակ է առնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG