Մատչելիության հղումներ

Դոնի Ռոստովում հրդեհվել է սահմանապահ վարչության շենքը, կա մեկ զոհ


Ռուսաստան - Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության շենքի հրդեհը, Դոնի Ռոստով, 16-ը մարտի, 2023թ.
Ռուսաստան - Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության շենքի հրդեհը, Դոնի Ռոստով, 16-ը մարտի, 2023թ.

Դոնի Ռոստովում հրդեհվել է Սիվերսի 20 հասցեում գտնվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության տեղական բաժանմունքի շենքը:

Հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, կա նաև վիրավոր, որի վիճակը միջին ծանրության է գնահատվում:

Ռոստովի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Վասիլի Գոլուբևն ասել է, թե փորձագետների կարծիքով, հրդեհի հավանական պատճառը շենքի ներսում էլեկտրալարերից մեկի կարճ միացումն է, որից պայթել են վառելիք և քսանյութ պարունակող տարաները:

Հրդեհված տարածքը 800 քառակուսի մետր է: Դեպքի վայրում աշխատում են 14 հրշեջ մեքենաներ և ավելի քան 60 հրշեջներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG