Մատչելիության հղումներ

Անկարայում գումարվում է Թյուրքական պետությունների արտահերթ ժողովը


Ուզբեկստանի և Թուրքիայի նախագահներ Շավքաթ Միրզիյոևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Անկարա, 16-ը մարտի, 2023թ.
Ուզբեկստանի և Թուրքիայի նախագահներ Շավքաթ Միրզիյոևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Անկարա, 16-ը մարտի, 2023թ.

Այսօր Անկարայում գումարվում է Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը, որի թեման է «Բնական արհավիրքների արձագանքի կարգավորումը և մարդասիրական օգնությունը»: Գագաթնաժողովն անցկացնելու առաջարկը Բաքուն է ներկայացրել:

Հավաքին մասնակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Շավքաթ Միրզիյոևը և Սադիր Ժապարովը:

Բացի այդ, գագաթնաժողովին ներկա են դիտորդ պետությունների ղեկավարները՝ միջազգային համայնքի կողմից չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախագահ Էրսին Թաթարը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Թուրքմենստանի ժողովուրդների հարցերով վարչության ղեկավար, նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Գագաթնաժողովում, որը կազմակերպվում է որպես ավերիչ երկրաշարժ վերապրած Թուրքիայի հետ համերաշխության նշան, քննարկվելու են բնական աղետների հետևանքների վերացման աշխատանքների կարգավորման հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG