Մատչելիության հղումներ

Թուրքիայի աղետի գոտում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել


Արխիվ
Արխիվ

Թուրքիայի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մեկուկես ամիս անց տարածաշրջանում հորդառատ տեղումներ են, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի։

Ըստ «Անադոլու» գործակալության՝ Շանլիուրֆա և Ադիյաման նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով տուժել են նաև մեքենաներ, բնակելի շենքեր։ Անհայտ կորածների և նրանց շենքերում արգելափակված մարդկանց որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Փետրվարի 6-ի ստորգետնյա ցնցումների հետևանքով այդ տարածաշրջանում զոհվել է ավելի քան 48 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ անօթևան են դարձել։ Հազարավոր մարդիկ այժմ վրաններում ու տնակներում են ապրում, որոնք ևս տուժել են հեղեղների պատճառով։

XS
SM
MD
LG