Մատչելիության հղումներ

Փետրվարին Վրաստանի տրանսֆերտների կեսը ստացվել է Ռուսաստանից


Ընթացիկ տարվա փետրվարին Վրաստանը դրամական փոխանցումների համակարգերով ստացել է 372,3 մլն ԱՄՆ դոլար, ինչը ավելի քան 100 տոկոսով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ, հաղորդում է Վրաստանի Ազգային բանկը։

Գերատեսչության համաձայն՝ փոխանցումների կեսը՝ մոտ 187 միլիոն ամերիկյան դոլար, ստացվել է Ռուսաստանի Դաշնությունից, այդ գումարը 754 տոկոսով ավելի է անցած տարվա փետրվարին Ռուսաստանից ստացված փոխանցումներից։

Տրանսֆերտներով երկրորդ տեղում Իտալիան է՝ մոտ 38 միլիոն դոլար, երրորդը՝ ԱՄՆ-ը՝ ավելի քան 30 մլն դոլար։ Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները զգալիորեն աճել են Ուկրաինայում պատերազմի և ՌԴ քաղաքացիների Վրաստան տեղափոխվելու ֆոնին։

XS
SM
MD
LG