Մատչելիության հղումներ

Արցախից Հայաստան է տեղափոխվել 13, հակառակ ուղղությամբ՝ 10 բուժառու


Կարմիր Խաչի ավտոմեքենաները Լաչինի միջանցքում, արխիվ
Կարմիր Խաչի ավտոմեքենաները Լաչինի միջանցքում, արխիվ

Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 13 անձ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախի առողջապահական գերատեսչությունից հաղորդում են նաև, որ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակում ուղեգրվել են Հայաստան բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: Հանրապետական բժշկական կենտրոնում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, ասված է հաղորդագրությունում։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 182 հիվանդ։

XS
SM
MD
LG