Մատչելիության հղումներ

SIPRI. «Ռուսաստանը զիջում է դիրքերը սպառազինության համաշխարհային շուկայում»


Ռուսաստանը զիջում է դիրքերը սպառազինության համաշխարհային շուկայում, այսօր հրապարակված զեկույցում պնդում է Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտը (SIPRI):

Հետազոտական կենտրոնի պնդմամբ՝ 2018-ից 2022 թվականներին Ռուսաստանի մասնաբաժինը սպառազինության շուկայում 22 տոկոսից նվազել է՝ հասնելով 16 տոկոսի։ Դրա պատճառն, ըստ SIPRI-ի մասնագետների, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն են, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին ռուսական կողմն ինքն է զգում այն սպառազինության կարիքը, որ նախկինում արտահանվում էր։

«Չի բացառվում, որ Ուկրաինա ներխուժման պայմաններում ռուսական զենքի արտահանման ծավալները շարունակեն նվազել», - նշել է SIPRI ավագ հետազոտող Պիտեր Վեզեմանը՝ նշելով, որ պատճառներից մեկը «ԱՄՆ և դաշնակիցների կողմից կիրառվող ճնշումներն են երրորդ երկրների հանդեպ՝ ռուսական արտադրության զենքի ձեռքբերումից հրաժարվելու պահանջով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG