Մատչելիության հղումներ

Ռաիսի․ «Իրանա-բելառուսական հարաբերություններում բեկում է տեղի ունեցել»


Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

«Վերջին երկու տարում Իրանի և Բելառուսի հարաբերություններում բեկում է տեղի ունեցել», - այսօր, պաշտոնական այցով Թեհրան ժամանած Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

«Մեր հարաբերությունները միշտ էլ վերելքի փուլում են եղել, սակայն վերջին երկու տարիներին մենք իրոք բեկումնային զարգացումների ականատեսն ենք դառնում։ Կասկած չկա, որ Ձեր այցը Իրան մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը նոր լիցք կհաղորդի», - հայտարարում էր Իրանի նախագահը։

«Մեր հարաբերությունները կարող են նոր հարթություն դուրս գալ», - իրանցի պաշտոնակցի հետ բանակցությունների մեկնարկին հայտարարել է Բելառուսի նախագահը։

Բանակցությունների ավարտին Լուկաշենկոն և Ռաիսին իրենց ստորագրություններն են դրել «2023-26 թվականների երկկողմ համագործակցության ճանապարհային քարտեզի» տակ։

XS
SM
MD
LG