Մատչելիության հղումներ

Լավագույն ֆիլմի «Օսկար»-ը շնորհվեց «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարին


ԱՄՆ - Ռեժիսորներ Դանիել Քվանը և Դանիել Շայներթը «Օսկար» մրցանակով. Հոլիվուդ, Լոս Անջելես, 12-ը մարտի, 2023թ.
ԱՄՆ - Ռեժիսորներ Դանիել Քվանը և Դանիել Շայներթը «Օսկար» մրցանակով. Հոլիվուդ, Լոս Անջելես, 12-ը մարտի, 2023թ.

Լոս Անջելեսում կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխությունը։

Լավագույն գեղարվեստական ֆիլմի համար մրցանակը ստացել է «Ամեն ինչ, ամենուր միանգամից» ֆիլմը, որի ռեժիսորներն են Դեն Քվանը և Դանիել Շայներթը։

Ֆիլմը ընդհանուր առմամբ 7 «Օսկար» է ստացել, ներառյալ՝ «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:

Ֆիլմը Էվելինի մասին ֆանտաստիկ պատմություն է, ով պատահաբար հայտնաբերում է, որ կարող է տեղափոխվել այլ հարթություններ: Աղջիկն առաքելություն ունի փրկել մուլտիտիեզերքը։

Լավագույն դերասան է ճանաչվել 54-ամյա Բրենդան Ֆրեյզերը՝ Դարեն Արոնոֆսկու «Կետը» ֆիլմում դերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG