Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն հերքում է Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը կալանավորների փոխանակման մասին


ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հերքել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությունը, թե Իրանը և Միացյալ Նահանգները նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել կալանավորների փոխանակման վերաբերյալ: Այս մասին Փրայսը հայտնել է Associated Press-ին։

Նա այդ լուրն անվանել է «ևս մեկ առանձնակի դաժան սուտ, որը միայն խորացնում է Իրանում բանտարկված ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների տառապանքները»։

«Մենք անդադար աշխատում ենք Իրանում ապօրինաբար ձերբակալված երեք ամերիկացիներին ազատ արձակելու համար,- ասել է Նեդ Փրայսը:- Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն վերամիավորվել իրենց սիրելիների հետ»:

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը նույնպես առանձին հայտարարությամբ «կեղծ» է անվանել փոխանակման մասին լուրը։

Իրանում ներկայումս կալանքի տակ են գտնվում ԱՄՆ երեք քաղաքացիներ՝ Էմադ Շարգին, Մորադ Թահբազը և Սիամակ Նամազին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG