Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը շփման գծում. Արցախի ՊՆ


Արցախի պաշտպանության բանակը հայտնում է այսօր երեկոյան ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մասին: Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ են խախտել հրադադարը, կիրառել են հրաձգային զենքեր։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան, նշում են ՊԲ-ից, հավելելով, որ ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG