Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը


Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը։

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը դա «սև օր» է համարել Վրաստանի ժողովրդավարության համար։ Օրինագիծը քննադատող Վրաստանի ընդդիմությունը, մտավորականները, միջազգային կառույցները գտնում են, որ այդ օրենքը Վրաստանում կսահմանափակի ազատությունները։

Առաջին ընթերցմանը հաջորդելու են երկրորդ, ապա երրորդ ընթերցմամբ ընդունելու քվեարկությունները, բայց հաշվի առնելով ձայների մեծ տարբերությունը, ենթադրվում է, որ օրենքը վերջնականապես կընդունվի։

Օրինագծին կողմ է քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 13-ը։

Հարյուրավոր ցուցարարներ խորհրդարանի դիմաց բողոքի ցույց են անցկացնում օրինագծի դեմ։ Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ և ջրանետ մեքենա է կիրառել։

XS
SM
MD
LG