Մատչելիության հղումներ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ


Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ. որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

Դատախազությունը հայտնում է, որ նախկին պաշտոնյան իր հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները: Նրա նկատմամբ ավելի վաղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Օրինակ, ըստ հաղորդագրության՝ 2018 թվականի հայտարարագրում նախկին բարձրաստիճան զինվորականը նշել է, որ իր անվամբ շարժական գույքեր առկա չեն, դրամական միջոցներ չունի, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է 6.43 դրամ, մինչդեռ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ նրա անվամբ հաշվառված են եղել 102 մլն 665 հազար դրամով ձեռք բերված «MERCEDES-BENZ S500L 4MATIC», «MERCEDES-BENZ S450 4MATIC» և «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 2 մլն 37 հազար 125 դրամին համարժեք գումար, բացի այդ, նրա բանկային հաշվեհամարները համալրվել են շուրջ 174 մլն 358 հազար դրամով:

Գեներալ-լեյտենանտ Բաղմանյանը 2009 -2017 թվականներին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել, ապա՝ 2018 -2020 -ին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG