Մատչելիության հղումներ

Կարմրուկի դեպքերի թիվը հասել է 29-ի


Կարմրուկի դեպքերի թիվը, ժամը 10-ի դրությամբ, հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Նախարարությունը նշում է, որ 29 վարակվածից 26-ը պատվաստված չէ, 3-ը` մեկ դեղաչափով:

Կարմրուկն օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ծանր վարակ է։ Վարակի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Նախարարությունը հորդորում է կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Կարմրուկի նախանշանները շատ նման են արդեն շրջանառվող սուր շնչառական վարակների ախտանշաններին՝ բարձր ջերմություն, հարբուխ, աչքերի բորբոքում, քթահոսություն, մինչև մարմնի ցանը՝ սպիտակ բծեր, կամ ցան բերանի խոռոչում, վախ լույսից և ոչ միայն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG