Մատչելիության հղումներ

Սվետլանա Տիխանովսկայան հեռակա կարգով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման


Մինսկի դատարանն այսօր հեռակա կարգով 15 տարվա ազատազրկման է դատապարտել բելառուսական ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային։

Նա մեղավոր է ճանաչվել իշխանությունը զավթելու նպատակով կազմակերպված դավադրության մասնակցելու, ծայրահեղական կառույց ստեղծելու և սոցիալական թշնամանք հրահրելու համար։ Նույն հոդվածներով մեղավոր են ճանաչվել այս պահին արտերկրում գտնվող ընդդիմության մի շարք այլ ազդեցիկ գործիչներ, այդ թվում՝ նախկին մշակույթի նախարար Պավել Լատուշկոն։ Նրան բելառուսական դատարանը դատապարտել է 12 տարվա ազատազրկման։

Ավելի վաղ պետական մեղադրողը Լատուշկոյի և Տիխանովսկայայի համար պահանջում էր որպես պատիժ սահմանել 19 տարվա ազատազրկումը։

XS
SM
MD
LG