Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան 5 միլիարդ դոլար կփոխանցի Թուրքիայի Կենտրոնական բանկին


Սաուդյան Արաբիան հինգ միլիարդ ամերիկյան դոլարի ներդրում է կատարել Թուրքիայի Կենտրոնական բանկում, հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ Էր Ռիադի այս քայլը թույլ կտա մասնակիորեն վերականգնել Թուրքիայի արտարժութային պաշարները։

«Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո Թուրքիայի արտարժութային պահուստները նվազել են 8․5 միլիարդ դոլարով», - հաղորդում է գործակալությունը՝ հավելելով, որ փետրվարի 24-ի դրությամբ դրանք կազմում էին շուրջ 20 միլիարդ ամերիկյան դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG