Մատչելիության հղումներ

Էստոնիայի իշխող կուսակցությունը հաղթել է ընտրություններում


Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի ղեկավարած «Ռեֆորմների կուսակցությունը» հաղթել է կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով քվեների ավելի քան 30 տոկոսը։ Նախնական արդյունքների համաձայն` կուսակցությունը 38 տեղ կստանա նոր գումարման խորհրդարանում, չորս մանդատով ավելին, քան նախորդում։

Ընտրությունների գլխավոր անակնկալը մատուցել է ծայրահեղ աջ ЕКRE` «Ժողովրդական պահպանողական կուսակցությունը»՝ քվեների մոտ 16 տոկսով առաջ անցնելով երկրի հնագույն կուսակցություններից մեկին՝ ցենտրիստներին։

Էստոնական մամուլի տեղեկություններով` կիրակնօրյա ընտրությունների ընթացքում քվեարկողների աննախադեպ ակտիվություն է արձանագրվել՝ դրանց մասնակցել է ընտրացուցակներում ընդգրկված Էստոնիայի քաղաքացիների 63 տոկոսը։ Ուշագրավ է, որ ընտրողների կեսից ավելին քվեարկել է ոչ թե տեղամասերում, այլ էլեկտրոնային տարբերակով։

Ընտրություններին մասնակցության ամենացածր ցուցանիշը արձանագրվել է երկրի հյուսիս-արևելքում, որտեղ հիմնականում կենտրոնացած է Էստոնիայի ռուսալեզու բնակչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG