Մատչելիության հղումներ

Ուկրաինան հետաքննում է քաղաքացիական անձանց բռնաբարության 171 դեպք


Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, ելույթ է ունեցել Լվովում «Միացյալ արդարության համար» միջազգային ֆորումում։ Նա խոսել է Ուկրաինայում քաղաքացիական անձանց բռնաբարության դեպքերի մասին, որոնք ենթադրաբար կատարվել են ռուս զինվորականների կողմից։

Զելենսկայան ասել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ներկայումս հետաքննում է 171 նման դեպք։

Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում սեռական բռնության զոհ են դառնում ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ ու երեխաները։ Զոհերի թվում եղել է 39 տղամարդ, 13 անչափահաս, այդ թվում՝ մի տղա։

Զելենսկայան ընդգծել է, որ նկարագրված դեպքերը միայն նրանք են, որոնց մասին հայտնի է դարձել դատախազությանը։ Իրականում դրանք կարող են զգալիորեն ավելի շատ լինել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG