Մատչելիության հղումներ

Հռոմի պապը կոչ է արել կանգնեցնել թրաֆիկինգով զբաղվողներին


Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը կոչ է արել երկրի իշխանություններին կագնեցնել Միջերկրական ծովում մարդկանց առևտրով զբաղվողներին։ Ամենշաբաթյա ուղերձում նա իր ցավն է հայտնել անցյալ շաբաթ ներգաղթյալների նավի աղետի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին Իտալիայի հարավում:

«Թող կանգնեցվեն մարդկանց առևտրով զբաղվողները», - ասել է Հռոմի պապը։

Տեղական իշխանությունները հայտնել են, որ մինչ այժմ 70 դի է դուրս բերվել: Միգրանտները մեկնել էին Թուրքիայից, նրանք Աֆղանստանից էին, Պակիստանից, Իրանից, Սոմալիից և Սիրիայից։

«Թող հույսի ճամփորդություններն այլևս երբեք չվերածվեն մահվան ճամփորդությունների, թող Միջերկրական ծովի մաքուր ջրերն այլևս չարյունոտվեն նման դրամատիկ պատահարներից»,- ասել է Պապը։

Մոտ 80 մարդ ողջ է մնացել նավի խորտակումից, որը, ըստ իշխանությունների գնահատականների, տեղափոխում էր 150-200 միգրանտի:

Այս շաբաթ թրաֆիկինգով ենթադրյալ զբաղվող երեք հոգի է ձերբակալվել, իսկ դատախազները սկսել են ուսումնասիրել, թե ինչպես են շտապօգնության ծառայությունները արձագանքել աղետին՝ մեղադրանքների ֆոնին, որ իշխանությունները դանդաղ են արձագանքել, հաղորդում է Reuters-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG