Մատչելիության հղումներ

Բաքվի սուպերմարկետում զինված հարձակման կասկածյալներից մեկը սպանվել է, մյուսը՝ ձերբակալվել


Բաքվի սուպերմարկետներից մեկում երեկվա զինված հարձակման կասկածյալներից մեկը ձերբակալվել է, մյուսը՝ սպանվել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ վերջինս զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին։

Օպերատիվ աշխատանքները շարունակվում են, նշել են ոստիկանությունից։

Ադրբեջանի մայրաքաղաքի Խաթայի շրջանում գտնվող սուպերմարկետում տեղի ունեցած միջադեպի ընթացքում զոհվել է մեկ ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են: Ըստ Trend լրատվական գործակալության՝ միջադեպի հետևանքով նրանց կողմից ծանր վիրավորվել է «Յունիբանկ» կոմերցիոն բանկ ԲԲԸ աշխատակից Սամիր Շեյդաևը, իսկ թվային զարգացման ու տրանսպորտի նախարարության աշխատակից Ռուֆաթ Գաշիմովը մահացել է։

Ոստիկանությունը հայտնում է, որ նախնական վարկածով նպատակը տարածքում գտնվող բանկոմատը կողոպտելն է եղել, որում մեծ քանակությամբ գումար տեղափոխվելիս է եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG