Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել զարգացած երկրներին ազգային եկամտի մի մասը հատկացնել 3-րդ աշխարհի երկրներին


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ զարգացած երկրները կարող են իրենց համախառն ազգային եկամտի մի մասը հատկացնել ամենաքիչ զարգացած երկրներին։ Այս մասին Գուտերեշն ասել է Կատարում ամենաքիչ զարգացած երկրների զարգացմանը նվիրված համաժողովի բացման ժամանակ, հայտնում է ՄԱԿ-ի կայքը։

«Եկել է ժամանակը, որ զարգացած երկրները կատարեն իրենց պարտավորությունը՝ տրամադրել ամենաքիչ զարգացած երկրներին իրենց համախառն ազգային եկամտի 0,15-0,20 տոկոսը զարգացման աջակցության համար»,- ասել է նա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ամենաքիչ զարգացած երկրները գտնվում են ծանր վիճակում ճգնաժամի աճող ալիքի, ինչպես նաև անորոշության, կլիմայական քաոսի և խորը գլոբալ անարդարության պայմաններում:

«Նրանք չեն կարող հետևել կայծակնային արագ տեխնոլոգիական փոփոխություններին», - ասել է Գուտերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ զարգացող երկրները «հեղափոխական» աջակցության կարիք ունեն երեք հիմնական ոլորտներում՝ «աղքատության վերացումից մինչև սնունդ, առողջություն, մաքուր ջուր և սանիտարական մաքրում»:

Նա նշել է, որ ՄԱԿ-ը դեռևս նպատակ ունի ստանալ ՄԱԿ-ի անդամ երկրների աջակցությունը՝ զարգացող երկրներին տարեկան առնվազն 500 միլիարդ դոլար տրամադրելու անհրաժեշտության օգտին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG