Մատչելիության հղումներ

Հրադադարի խախտումներ Ղարաբաղում. ՌԴ ՊՆ


Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայտնել է Մարտունիի և Շուշիի շրջանում հրադադարի խախտումների մասին:

Խաղաղապահները գրանցել են երեք խախտում, տուժածներ չկան: Խախտումների փաստով զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ հետաքննություն է իրականացնում:

Հաղորդման մեջ ՌԴ ՊՆ-ն չի նշում, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը։

Արցախից վերջին օրերին հաղորդել էին սահմանագոտու տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմի արձակած կրակոցների մասին։ Ըստ պաշտպանության նախարարության՝ ադրբեջանական զինուժը կրակել էր Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջանների իրենց հսկողության տակ անցած տարածքներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG