Մատչելիության հղումներ

Սերգեյ Շոյգուն տեսչական այցով մեկնել է «հատուկ ռազմական օպերացիայի» գոտի


ՌԴ նախագահ Սերգեյ Շոյգուն, արխիվ:
ՌԴ նախագահ Սերգեյ Շոյգուն, արխիվ:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է «հատուկ ռազմական օպերացիայի» գոտի, որտեղ հանդիպել է զինծառայողներին և նրանցից մի քանիսին շքանշաններ է շնորհել: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Շոյգուն այցելել է Հարավդոնեցկյան ուղղությամբ տեղակայված հրամանատարական կենտրոններից մեկը, որտեղ նրան իրավիճակի մասին զեկույց է ներկայացրել զորքերի խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովը:

«Նախարարը կարգադրել է հատուկ ուշադրություն հատկացնել ռազմական խմբավորման համակողմանի ապահովման, այդ թվում՝ անձնակազմի անվանգ տեղավորման հարցերին, բուժծառայությունների և թիկունքի ստորաբաժանումների աշխատանքին»,- ասվում է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG