Մատչելիության հղումներ

Հայաստանը և մի քանի այլ երկրներ, ըստ ԱՄՆ-ի, օգտագործվել են Ռուսաստան անօրինական ապրանք հասցնելու համար


Միացյալ Նահանգների կառավարությունը հորդորել է ընկերություններին խոստորեն պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինա Մոսկվայի ներխուժումից հետո: Նահանգներն զգուշացնում է, որ հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել հնարավոր հետապնդումների, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները նշել են, որ որոշ «դերակատարներ շարունակում են փորձել խուսափել Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցներից՝ փորձելով խուսափել արտահանման վերահսկողությունից», այդ թվում՝ երրորդ կողմի միջնորդությամբ:

Հրապարակված ուղեցույցում նշվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, որոնք «օգտագործվել են Ռուսաստան կամ Բելառուս արգելված ապրանքները անօրինական կերպով հասցնելու համար»:

Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունը շեշտել է, որ ձեռնարկատերերը պետք է տեղյակ լինեն Ռուսաստանի դեմ սահմանափակումներն ու պատժամիջոցները չեղարկելու համար կիրառվող մարտավարությունների մասին, և կոչ է արել պատասխանատու գտնվել՝ իրականացնելով համապատասխան խիստ հսկողություն:

Միացյալ Նահանգները, Եվրոպան և մյուս գործընկերները մի շարք պատժամիջոցներ են սահմանել ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ռուսական զորքերի՝ Ուկրաինա ներխուժումից հետո, դրանց նպատակն է տնտեսական վնաս պատճառել Մոսկվային: Պատժամիջոցները սառեցնում են ԱՄՆ-ի ցանկացած ակտիվ, թույլ չեն տալիս բիզնես վարել պատժամիջոցների տակ գտնվող անհատի կամ իրավաբանական անձի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG