Մատչելիության հղումներ

Վրաստանի գործող ղեկավարությունը «իրավիճակը վերահսկողության տակ է պահում»․ Աբխազիայի առաջնորդ


Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության առաջնորդ Ասլան Բժանիան հայտարարել է, որ Վրաստանի գործող ղեկավարությունը «իրավիճակը վերահսկողության տակ է պահում», բայց ընդդիմությունը «վատ միջոցառումներ է ծրագրում» Աբխազիայում։

«Որոշները կարծում են, թե մենք հարմար տեղավորվել ենք Քրիստոսի գրկում, և մեզ ընդհանրապես ոչինչ չի սպառնում։ Եվ սա այն դեպքում, որ ռումբերն ու արկերն արդեն մեր ռազմավարական դաշնակցի {Ռուսաստանի} տարածք են ընկնում։ Վրաստանի գործող ղեկավարությունը վերահսկում է իրավիճակը, սակայն ընդդիմությունն այստեղ (Աբխազիայում-խմբ.) մի շարք վատ միջոցառումներ է ծրագրում», - ասել է Վրաստանից անջատված Աբխազիայի առաջնորդը առանց մանրամասներ հայտնելու։

Ուկրաինացի մի շարք պաշտոնյաներ Վրաստանին պարբերաբար կոչ են անում օգտվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և լուծել սեփական տարածքային խնդիրները։ Պաշտոնական Թբիլիսին ի պատասխան հայտարարում է, որ պլանավորում է տարածքային հակամարտությունները կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։

XS
SM
MD
LG