Մատչելիության հղումներ

Քիրբի. «Բայդենի և Պուտինի շփումների համար հիմա պայմաններ չկան»


ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբի, Վաշինգտոն, արխիվ
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբի, Վաշինգտոն, արխիվ

Սպիտակ տան համոզմամբ՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման պայմաններ այսօր չկան:

Այդ մասին մարտի 2-ին ասել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

«Կարծում եմ՝ մի քանի ամիս առաջ, երբ այստեղ էր {Ուկրաինայի նախագահ Վլադիմիր} Զելենսկին, նախագահ Ջո Բայդենն այդ մասին խոսել է, ասելով, որ եթե Պուտինն իսկապես անկեղծ և լուրջ ցանկանա բանակցել խաղաղության շուրջ, ապա նախագահը կքննարկի դրա հնարավորությունը», - ասել է Քիրբին՝ նշելով, որ այդ մոտեցումը չի փոխվել:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը փետրվարի 21-ին ասել է, որ Պուտինը դեռ չի ծրագրում որևէ շփում ամերիկացի պաշտոնակցի հետ:

XS
SM
MD
LG