Մատչելիության հղումներ

ԱԷՄԳ-ի ղեկավարը ուրբաթ օրը կժամանի Թեհրան


ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ուրբաթ օրը կժամանի Թեհրան։ Այս մասին հաղորդում է իրանական FARS գործակալությունը։

Գրոսին Թեհրան է ժամանում արևմտյան մամուլում շրջանառվող տեղեկությունների ֆոնին, որոնց համաձայն՝ Թեհրանին հաջողվել է ուրանի հարստացման ծավալները հասցնել 84 տոկոսի՝ ընդհուպ մոտենալով միջուկային զենքի ստեղծմանը։ Իրանի Ատոմային էներգիայի ազգային գործակալության ղեկավար Մոհամադ Էսլամին հերքել է այս պնդումները։

«Ինչ վերաբերում է ուրանի 84 տոկոսանոց հարստացմանը, ապա այդ արդյունքը ստացվել է ընդամենը մի նմուշի ուսումնասիրության հետևանքով, որն անգամ ցենտրիֆուգի ներսում չի եղել։ Այդ նմուշն անգամ մանրադիտակի տակ տեսանելի չէ։ Իրականում տեսուչների եզրակացությունն այն է, որ Իրանի միջուկային կենտրոններում ուրանի հարստացման մակարդակը չի գերազանցում 60 տոկոսը», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էսլամին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG