Մատչելիության հղումներ

Պենտագոն․ «Միջուկային զենք ստանալու համար Իրանից ընդամենը 12 օր կպահանջվի»


ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալ, արխիվ
ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալ, արխիվ

«Միջուկային ոլորտում Իրանի կարողություններն այժմ այնպիսին են, որ այդ երկիրն ընդամենը 12 օրում կարող է առնվազն մեկ ռումբի ստեղծման համար անհրաժեշտ տրոհված տարրեր ստանալ», - անցած գիշեր Վաշինգտոնում՝ Ներկայացուցիչների տանը կայացած լսումների ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը։

«2018 թվականին ձեռքի տակ եղած պաշարներից միջուկային ռումբ ստեղծելու համար Իրանից 12 ամիս կպահանջվեր, այժմ՝ ընդամենը 12 օր», - հայտարարել է Պենտագոնի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալը։

«Այն պահից սկսած, երբ Միացյալ Նահանգները լքեց Թեհրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը, Իրանը տպավորիչ հաջողությունների է հասել այդ ոլորտում», - նշել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը։

XS
SM
MD
LG