Մատչելիության հղումներ

Եգիպտոսի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի նախագահին


Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին այսօր Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։

Սա Եգիպտոսը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Սիրիա՝ այդ երկրում 2011 թվականին բռնկված քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր։

«Իմ այցի նպատակը նախևառաջ մարդասիրական է՝ Եգիպտոսի ղեկավարության, կառավարության, ժողովրդի համերաշխությունը փոխանցել երկրաշարժից տուժած Սիրիայի ժողովրդին», - հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարարը։

Շուքրին այսօր հիշեցրել է, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո Կահիրեն առաջիններից մեկն օգնության ձեռք մեկնեց Սիրիային՝ շուրջ 1500 տոննա ընդհանուր ծավալի օգնություն առաքելով այդ երկիր։

«Մենք շարունակելու ենք արագացված կարգող օգնություն տրամադրել՝ Սիրիայի կառավարության հետ լիարժեքորեն համակարգելով մեր գործողությունները», - այսօր Դամասկոսում հայտարարել է Սամեհ Շուքրին։

XS
SM
MD
LG