Մատչելիության հղումներ

Իրկուտսկի մոբիլիզացվածները բողոքում են, որ իրենց վրա կրակում են գրոհելուց հրաժարվելու դեպքում


Իրկուտսկի շրջանից մոբիլիզացվածները տեսաուղերձ են տեսագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նրանք հայտնում են, որ իրենց հանձնել են այսպես կոչված «ԴԺՀ»-ի հրամանատարությանը, որն իրենց ուղարկում է, ինչպես իրենք են ասում, «սպանդի», իսկ եթե հրաժարվում են գրոհել, գնդակահարում են ավտոմատներով։ Տեսանյութը հրապարակել է «Բայկալի մարդիկ» հրատարակությունը։

Տեսանյութում հայտնված մարդիկ ներկայացնում են իրենց գնդի համարը՝ 1439, ավելի վաղ 1439 գնդի 2-րդ գումարտակի զինվորներն արդեն ձայնագրել էին նմանատիպ տեսաուղերձ։ Զինվորների խոսքով՝ այժմ այս գումարտակն արդեն գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։

«Հրամանատարությունը ուղղակիորեն ասում է, որ մենք նյութ ենք սպառման համար»,- տեսաուղերձում ասում են մոբիլիզացվածները։

Հրամանատարների անուններն ու կոչումները չգիտեն, քանի որ չեն ներկայանում։ Հրամանատարությունը, ըստ զինվորների, ներկա չէ մարտական դիրքում և տեղյակ չէ առաջնագծում տիրող իրավիճակին։ Գունդը, ըստ զինծառայողների ցուցմունքների, կրում է մեծ կորուստներ և արդեն վեցերորդ անգամ համալրվում է նոր մոբիլիզացվածներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG