Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դադարեցրել է «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումը Լեհաստանին


Ռուսաստանը դադարեցրել է «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարում Լեհաստանին, այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է լեհական PKN Orlen նավթավերամշակման գործարանի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Օբայտեկը։ Վերջինիս խոսքերով՝ ընկերությունը լիովին պատրաստ էր ռուսական կողմի այդ որոշմանը։

«Հում նավթի միայն 10 տոկոսն է մատակարարվում Ռուսաստանից, և մենք այն կփոխարինենք այլ աղբյուրներից», - գրել է Օբայտեկը։

Reuters-ը նշում է, որ մատակարարումները դադարեցվել են Լեհաստանի կողմից Ուկրաինային գերմանական Leopard տանկերի առաջին խմբաքանակը հանձնելուց հետո։

Ռուսաստանյան Սամարայից ձգվող «Դրուժբա» նավթամուղը դուրս է մնացել Եվրամիության պատժամիջոցներից՝ նավթի այլընտրանքային աղբյուրներին հասանելիություն չունեցող երկրներին մատակարարումներից չզրկելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG