Մատչելիության հղումներ

Բայրամովը ԿԽՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է «Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը»


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ այսօր քննարկել է «Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը», այս մասին հայտնում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։

Հաղորդագրության համաձայն՝ նախարար Բայրամովը «գոհունակություն է հայտնել Լաչինի ճանապարհով մեքենաների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի, ապրանքների և քաղաքացիների ազատ տեղաշարժի կապակցությամբ»։ Ադրբեջանի արտգործնախարարը հերթական անգամ հայտարարել է, թե անհիմն են Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար լարված իրավիճակի մասին հայկական կողմի պնդումները։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին կայացրած վճռով Ադրբեջանին պարտավորեցրել է բացել արդեն ավելի քան 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել գազի մատակարարումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG